12:40   02-10-2022
Image Description
Եթե ապացուցվի այս տեսանյութի իսկությունը, ապա սա ռազմական հանցագործություն է․ Կլաարը՝ հայ գերիներին գնդակահարելու տեսագրության մասին
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանական Telegram- ալիքներում տեսանյութ է տարածվել, որում ադրբեջանցի զինծառայողները  գնդակահարում են հայ գերիներին։

«Հայ ռազմագերիներին, ըստ ամենայնի, մահապատժի են ենթարկում. ևս մեկ սարսափելի տեսանյութ է հայտնվել: Եթե ապացուցվի այս տեսանյութի իսկությունը, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի և մեղավորները պատժվեն»,- Twitter-ում գրել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Loading...