10:18   05-10-2022
Image Description
Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների ավարտը կարող է հանգեցնել նավթի համաշխարհային պաշարների նվազմանը
Թողնել մեկնաբանություն

Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների ավարտը կարող է անսպասելի ազդեցություն ունենալ նավթի համաշխարհային շուկայի վրա՝ հանգեցնելով հումքի համաշխարհային պաշարների կտրուկ նվազմանը և բաժնետոմսերի գների աճին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի Արամկո նավթային ընկերության ղեկավար Ամին Նասերի հայտարարությանը։

«Աշխարհը պետք է մտահոգվի։ Եթե Չինաստանը դադարեցնի կորոնավիրուսային սահմանափակումները, դուք կտեսնեք, որ նավթի պաշարների պահուստն ամբողջությամբ կկործանվի», - ասել է Նասերը Լոնդոնում կայացած համաժողովի ժամանակ։

Loading...