18:45   05-10-2022
Image Description
Չեխիայի նախագահը կոչ է արել ռազմական պատասխան տալ Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման դեպքում
Թողնել մեկնաբանություն

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կարծում է, որ Ռուսաստանը սպառնում է մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայի հետ հակամարտության ընթացքում, և կոչ է անում ԵՄ-ին ու դաշնակիցներին «ուժեղ ռազմական պատասխան» տալ, եթե դա տեղի ունենա։
 
«Միջուկային հակամարտության վտանգը մեծ է՝ Ուկրաինայում մարտավարական միջուկային զենք կիրառելու սպառնալիքների պատճառով»,- չորեքշաբթի ասել է Զեմանը Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ Պրահայում կայացած բանակցությունների ընթացքում: «Ես հավատում եմ, որ այս իրավիճակում եվրոպական և ոչ միայն եվրոպական պետությունները պետք է վճռական ռազմական պատասխան տան»,- ասել է Զեմանը։

Loading...