18:51   05-10-2022
Image Description
Վահան Քերոբյանն ինովացիոն համաժողովին անդրադարձել է Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությանը
Թողնել մեկնաբանություն

Երևանում հոկտեմբերի 5-ին մեկնարկել է Գլոբալ ինովացիոն 4-րդ համաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Միջոցառման կազմակերպիչն է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)։

Ամենամյա խոշորագույն այս միջոցառումն անց է կացվում ՀՀ Կառավարության բարձր հովանու ներքո և այս տարի կրում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրը:

Վահան Քերոբյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությանը, որում առանցքային դեր է կատարում արտադրողականության բարձրացումը։ Այս համատեքստում նախարարը կարևոր է համարել տնտեսության արդիականացման միջոցառումը, որի շրջանակում պետությունն աջակցում է տնտեսավարողներին սարքավորումների արդիականացման և բարձրակարգ մասնագետների ներգրավման հարցում։



Loading...