19:46   05-10-2022
Image Description
Հաստատում եմ, որ մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգ. վարչապետ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է գնալ որդեգրած խաղաղության օրակարգով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանը այս մասին ասել է Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ:

«Ես հաստատում եմ, որ որդեգրել ենք խաղաղության օրակարգ: Եվ հաստատում եմ, որ իմ վերջին հարցազրույցում հայտարարված բանաձևով խաղաղության օրակարգն իրագործելու պատասխանատվություն եմ ստանձնում: Ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակցությունը այս օրակարգը կյանքի կոչելու համար: Ես գնում եմ այդ ճանապարհով, ես գնալու եմ այդ ճանապարհով: Վերջին շրջանի բանակցությունների և բովանդակության արդյունքում, ես տեսնում եմ ճանապարհ գնալու: Սա է ամենակարևորը»,- ընդգծել է Փաշինյանը:

Loading...