12:12   20-10-2022
Օդային տագնապ «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնում. Ի՞նչ փոխեց պատերազմը. «Թարմ ուղեղով»` Դավիթ Մկոյանի հետ
Թողնել մեկնաբանություն

44-օրյա պատերազմից բխող մտահոգությունները շատ են: Ի՞նչ անել հետո, ինչպես՞ս վարվել ճգնաժամային նման իրավիճակներում: Եթե մի ժամանակ կար տպավորություն, թե այն, ինչ տեղի է ունենում Արցախում, չի հասնի Երևան, այսօր պատկերը այլ է: Հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքն ու քաղաքական իրավիճակը՝ «սահմանից հեռու» հասկացություն այլևս չկա: Վտանգը կար: «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնը ժամանակ չկորցրեց: Հենց պատերազմի ավարտից հետո կապվելով ԱԻՆ-ի հետ՝ սկսեց ինֆորմացիայի հավաքագրում: Բիզնեսկենտրոնի տնօրեն Դավիթ Մկոյանը նշում է, որ այս գործընթացը պետք է լինի պարբերական: Յուրաքանչյուր աշխատակից պատերազմի պահին պետք է իմանա իր տեղն ու անելիքը:

Loading...