18:10   21-10-2022
Եթե մարսեն կուլ տվածը, ապա մինչև ձմեռ թուրքերը կփորձեն բարելավել դիրքերը. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Եթե մերձկասպյան թուրքերը «մարսեն իրենց կուլ տվածը», ապա մինչև առաջին ձյան ընկնելը կփորձեն բարելավել սեփական դիրքերը: Ջերմուկում, սակայն, դիրքերի ամբողջական ամրացում չեն հասցրել անել: Դժվար թե գործը  չավարտած այդ ուղղությամբ կրկին սադրանքի գնան: Այլ տեղերում, սակայն,  բախումները բացառել չի կարելի: 

Դրա համար պետք է մեկ ամսյա հավաքները ծառայեն իրենց նպատակին: ՈՄԱ-ն դեռ հունիսին ապացուցեց, որ կարելի է անգամ յոթ օրում գրասենյակային աշխատողներին նախապատրաստել այդ ամենին:

Բայց, երբ մարդը միայն ամռանն է  մասնակցում վարժանքներին հաճախ պատերազմական իրավիճակում իր համար անսպասելիորեն կարող է բացահայտել, որ ձմռանը սարերում ցուրտ է:

Դրա համար պետք է լինի երեք  ուսումնական շրջան, տարբեր բնակլիմայական պայմաններին  ընտելանալու համար: 

Կա մեկ ուրիշ բան՝ բոլոր ռազմական սցենարները հնարավոր չէ յոթ օրվա մեջ իրականացնել: 

Մեկամսյա հավաքի մասնակիցներին դիրքեր ուղարկելուց մինչև այլ հարցեր. պատմում է Վովա Վարդանովը:

Loading...