18:12   28-10-2022
Ռազմական գործը պատվաբեր, հայրենանվեր գործ է. «Ի զեն»
Թողնել մեկնաբանություն

17 տարեկանում ընդունվելով Հունաստանի ցամաքային զորքերի ակադեմիա Ռազմիկ Ծառուկյանը Հինգ տարվա կրթությունից հետո վերադառնում է Հայաստան: Եկավ ու անցավ ծառայության ՀՀ զինված ուժերում: Պահեստազորի սպայի կոչումով ավարտեց պարտադիր զինվորական ծառայությունը. ոլորտից չի հեռացել: Զինվորականության հանդեպ սերը, ըստ Ռազմիկ Ծառուկյանի, իր մոտ դեռ մանկուց է նկատվել: Տարիների ընթացքում, ներգրավվելով այդ գործի մեջ, իր շրջապատն անգամ ձևավորում է այնպես, որ բոլորը լինեն զենքի հետ կապված: Նշում է՝ այդ մարդկանց հետ հեշտ ու հաճելի շփում է ստացվում:

Loading...