10:12   31-10-2022
Image Description
Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի երեկվա նիստերն ամփոփվել են սփյուռքահայ ներդրողների դերի բարձրացման մասին քննարկումներով
Թողնել մեկնաբանություն

Երևանում կայացած Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի նիստերը երեկ ավարտվել են Ներդրումների աջակցման կենտրոնի պրեզենտացիայով, որի ընթացքում կենտրոնի ներդրումների խթանման և արտաքին կապերի ավագ մենեջեր Էդիկ Հարությունյանը ներկայացրել է կենտրոնի գործունեությունը և Հայաստանում ներդրումային հնարավորությունները։ Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Այնուհետ մեկնարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի և սփյուռքահայ գործարարների հետ ազատ ձևաչափով հանդիպում-զրույցը։ Այն վարել է Orion Worldwide Innovations-ի գործադիր տնօրեն և հիմնադիրը և BAJ Accelerator-ի համահիմնադիր գործընկեր Էմմա Առաքելյանը։ Ներկա են գտնվել նախարար Վահան Քերոբյանը, BAJ Accelerator-ի հիմնադիր գործընկեր Արմեն Խերլոպյանը, Strategy հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյանը և CYNORA-ի ձեռներեց և գործադիր տնօրեն Ադամ Ալեքսան Կաբլանյանը։ Շուրջ երկու ժամ տևած հանդիպմանը չորս բանախոսներն ու մոդերատորը խոսել են Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ սփյուռքահայ ներդրողների դերի, դրա բարձրացման և հայաստանյան հնարավորությունների մասին։

 

Loading...