19:31   03-11-2022
«Կառուցողական» և «քայքայող» կապիտալ. երկու դեպքում էլ մեզ մոտ դաշտն ազատ է. «Միքս մարքեթինգ»
Թողնել մեկնաբանություն

Բիզնեսի բարեվարքության ակումբը փորձում է  ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Վստահության մթնոլորտը անհրաժեշտ պայման է ներդրումների ներգրավման համար, սակայն կան «կառուցողական»  և «քայքայող»  կապիտալի տեսակներ:

Կառուցողականը պատասխանատու, «համբերատար» կապիտալն է, որը հիմնվում է օրենքի գերակայության վրա՝ աջակցելով սոցիալական ինստիտուտներին, ներառական տնտեսական աճին: Այն կարևորում է նաև թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 

Բայց ի հակադրություն դրան կա նաև «քայքայող» կապիտալ: Այն օգտվում է կառավարման բացերից և սպասարկում է անհատի շահը՝  չգնահատելով թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Քայքայող կապիտալով ստեղծված արժեքը միտված չէ հանրային բարիքի ձևավորմանը:

Գայանե Դաջունցի հյուրերը՝ Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը և պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը խոսել են «Կառուցողական կապիտալի նախադրյալների ամրապնդում որպես զարգացման հնարավորություն» կլոր սեղան քննարկման արդյունքներից և եզրակացություններից:

Loading...