14:12   04-11-2022
Image Description
2023 թվականին էականորեն կավելանան մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի գծով ծախսերը. Տիգրան Խաչատրյան
Թողնել մեկնաբանություն

ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2023թ-ի բյուջեի քննարկումները։ 2023 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 648 միլիարդ 453.5 միլիոն դրամ: Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

««Ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրի մասով 2023 թվակականի համար նախատեսվել է 51 միլիարդ 296 միլիոն դրամ: 2023 թվականին էականորեն կավելանան մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի գծով ծախսերը` 2022 թվականի համար նախատեսված 9 միլիարդ 352 միլիոն դրամի դիմաց: 2023 թվականի համար այս միջոցառման գծով ծախսերը կանխատեսվել են 20 միլիարդ 350 միլիոն դրամի չափով»,- ասել է նախարարը:

2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների համար մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կնշանակվի բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման վայրից:

Loading...