18:00   09-11-2022
Փաշայի համար «Մոլիեր» խաղացող հայերից մինչև բեմ բարձրացող առաջին թուրք կինը. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Ինչպես աշխարհում հունական թատրոնն էր, այնպես էլ Օսմանյան Թուրքիայում հայկականն էր ընդունված: Նախ այլ բան չկար, և երկրորդ՝ դա նույն հունականն էր, բայց հայկական ձևով:  

Սուլթանական Թուրքիայում հայերը թատրոնում լավ փող էին աշխատում, որովհետև դրանք նայելու էին հաճախում ոչ միայն հայերը:

Եղել է փաշայի համար  «Մոլիեր» խաղացող հայկական թատերախումբ, որը հետո անցավ նրա հովանավորության տակ: Հրովարտակով բացվող և փակվող թատերախմբեր ու թատրոններ՝ հատկապես Աբդուլ Համիդի օրոք.... Հայկական թատերախմբի հետ շրջագայող թուրք դերասան, առաջին պետական թատերախմբի հայ ղեկավար, որին ստիպեցին կրոնափոխ լինել:

Հրանուշ, Նվարդ, Վիրժինիա, Քնար, էլիզա Բինեմեջյան…. Օսմանյան կայսրության ամենահայտնի կին դերասանուհիները:  Ի դեպ Թուրքիայում առաջին անգամ թատրոնի բեմ բարձրացող կինը հայ է եղել: Եվ այդպես մինչև 1919 թվականը, երբ թուրք կինը բարձրացավ թատրոնի բեմ:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը այս անգամ պատմել է «թուրքական» թատրոնի մասին:

Loading...