18:53   10-11-2022
Հանրային ճանաչումը՝ եկամուտի աղբյուր. ինչպե՞ս է աշխատում անձի բրենդինգը. «Միքս մարքեթինգ»
Թողնել մեկնաբանություն

Ստիվ Ջոբս, Սալվադոր Դալի, Իլոն Մասկ... այս անունները մարդկանց մոտ ստեղծում են որոշակի պատկերացումներ: Նրանց ընդհանրությունը այն է, որ ճանաչելի են: Սա է անձի բրենդավորումը: Նախկինում դա այդքան էլ ակտուալ չէր, բայց այսօր գրեթե բոլոր ոլորտներում մարդիկ փորձում են ստեղծել իրենց յուրահատուկ կերպարը՝ հենց որպես մասնագետներ: «Աննա Սալոմե» գործակալության ղեկավար Աննա Սալոմեն նշում է, որ անձի բրենդինգը վերջին տարիներին է, որ առաջարկի ֆոնին բավականին մեծ պահանջարկ է ստացել: Զարմանալին այն է, որ այն գերակա է շոու-բիզնեսի մարդկանց մոտ, այլ հատկապես կարևորվել է գործարարների ու փորձագետների մոտ:

Loading...