18:53   29-11-2022
Քաղաքակրթական պայթյուն «առանց հանրության». մարդ-ազգի գործոնը. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Պետականությանը վերաբերող հարցերում մեզ մոտ առավելապես հույզն է գերակայել, բանականությունը սովորաբար լռել է: Եղել են դեպքեր, երբ առանձին վերցված առաջնորդի պարագայում արագ հաղթահարել ենք այդ մոտեցումը, բայց շուտով կրկին հետ ենք գնացել: Օրինակ՝ Կոմիտասն ու Նժդեհն իրենց անձնական կյանքն այնպես ապրեցին, ասես մի ամբողջ ազգի կյանք անցավ: Այս քաղաքակրթական «պայթյունները» տեղի են ունեցել ոչ թե հանրային, այլ անհատական մակարդակում:

Միգուցե մեզ ստիպե՞լ են մոռանալ այն քաղաքակրթական առաքելությունը, որ ժամանակին ունեցել ենք ու հիմա ստիպված ենք զրոյից սկսել:

Կարող է այդ ճանապարհին հոգնե՞լ ենք միմյանից և այդ պատճառով էլ անհատական մակարդակում շատ ավելի արդյունավետ ենք….

Այս հարցերն են բարձրացնում իրավաբան Տարոն Սիմոնյանը և մշակութաբան Գագիկ Գինոսյանը:

Loading...