11:48   28-11-2022
Image Description
Մարտունու համայնքապետարանը ձեռք է բերել «ՄԱԶ» մակնիշի ինքնաթափ բեռնատար
Թողնել մեկնաբանություն

«Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի եւ  Մարտունու համայնքապետարանի համագործակցության արդյունքում, «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի բաղադրիչ- 2»-ի շրջանակներում, Մարտունու համայնքապետարանը 26 միլիոն  900 հազար դրամ գումարով ձեռք է բերել «ՄԱԶ» մակնիշի ինքնաթափ բեռնատար ավտոմեքենա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, գումարի 95 տոկոսը կազմում է «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի , 5 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանի ներդրումը։  

«Ինքնաթափը կծառայի համայնքի կոմունալ ծառայությունների մատուցման համար։

Առաջիկայում  Մարտունու համայնքապետարանն այս ծրագրի շրջանակներում ձեռք կբերի 542 միլիոն  դրամի տարբեր բազմաֆունկցիոնալ տեխնիկաներ, որոնք կօգտագործվեն համայնքի կոմունալ ծառայությունների մատուցման բարելավման նպատակով։ Նշված գումարի մեջ 5 տոկոսը կամ  27 միլիոն  դրամը համայնքի ներդրումն է, մնացած 95 տոկոսը կամ  515 միլիոն  դրամը՝ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի ներդրումը։

Loading...