12:09   28-11-2022
Image Description
Հայաստանի Գիտությունների ակադեմիան եւ հնդկական հետազոտական կենտրոնը համաձայնագիր կստորագրեն
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտը նախատեսում է համագործակցության հուշագիր ստորագրել Վիվեկանանդի միջազգային հիմնադրամի հետ։

Այս առիթով ՀՀ ԳԱԱ-ում տեղի է ունենում գիտաժողով։ Վիվեկանանդի միջազգային հիմնադրամը հնդկական հետազոտական կենտրոն է, որտեղ կատարվում են Հնդկաստանում եւ միջազգային ասպարեզում կարեւոր քաղաքական, տնտեսական եւ սոցիալական տրենդների ուսումնասիրություններ։ Հիմնադրամի շրջանակում գործում են արտաքին քաղաքականության, անվտանգության, տնտեսության, քաղաքակրթական զարգացման հետազոտությունների կենտրոններ։

Loading...