09:51   29-11-2022
Image Description
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հայտարարել է Էր Ռիադի օդանավակայանը խոշոր ավիացիոն հանգույցի վերածելու ծրագրերի մասին
Թողնել մեկնաբանություն

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը հայտարարել է Էր Ռիադի օդանավակայանը վեց զուգահեռ թռիչքուղիներով խոշոր ավիացիոն հանգույցի վերածելու ծրագրերի մասին, որը մինչեւ 2030 թվականը կկարողանա 120 միլիոն ճանապարհորդ ընդունել, հաղորդում է SPA պետական տեղեկատվական գործակալությունը:

Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը (PIF) կկառուցի Սալման թագավորի անվան միջազգային օդանավակայանը, որը կզբաղեցնի 57 քառակուսի կիլոմետր տարածք եւ կներառի թագավոր Խալեդի անվան ներկայիս օդանավակայանը:Ավիացիան 2030 թվականին գլոբալ տրանսպորտային եւ լոգիստիկ հանգույց դառնալու կառավարության ռազմավարության մի մասն է, իսկ Էր Ռիադի օդանավակայանը կդառնա նոր RIA ավիաընկերության օպերացիոն բազան, որը կմրցակցի տարածաշրջանային ծանր քաշային Emirates-ի եւ Qatar Airways-ի հետ:

Թագավորությունն իր առջեւ բարձր նպատակներ է դրել՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու եւ նավթից կախվածությունը նվազեցնելու համար՝ հարյուր միլիարդավոր դոլարներ ներդնելով «Տեսլական 2030» կոչվող ծրագրում, որը նախաձեռնել է թագավորության փաստացի կառավարիչ, արքայազն Մուհամմեդը:

«Օդանավակայանի նախագիծը համապատասխանում է մինչեւ 2030 թվականը Էր Ռիադը աշխարհի խոշորագույն տնտեսությամբ 10 քաղաքներից մեկը դարձնելու եւ բնակչությունը մինչեւ 15-20 միլիոնի հասցնելու Սաուդյան Արաբիայի տեսլականին», - ասվում է SPA-ի հաղորդագրության մեջ:

Loading...