10:16   29-11-2022
Image Description
ԵՄ խորհուրդը հանցագործություն է ճանաչել հակառուսական պատժամիջոցների շրջանցումը
Թողնել մեկնաբանություն

Եվրամիության խորհուրդը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցումը հանցագործություն ճանաչելու որոշումը: Այս մասին հաղորդվում է Եվրոպական միության խորհրդի կայքում, գրում է Interfax-ը։

«Այսօրվա որոշումն ամենակարևոր գործիքն է՝ ապահովելու, որ կասեցվի պատժամիջոցները շրջանցելու ցանկացած փորձ»,- ասել է Չեխիայի արդարադատության նախարար Պավել Բլաժեկը՝ խոսելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականության անհրաժեշտության մասին։ Նա նշել է, որ կիրառվող միջոցներն ուղղված են ռուսական տնտեսությանը, որպեսզի այն ի վիճակի չլինի շարունակել ռազմական գործողություններն Ուկրաինայում։

Զեկույցում ասվում է, որ պատժամիջոցների շրջանցումը քրեականացնելը պայմանավորված էր ԵՄ անդամ երկրների կողմից պատժամիջոցների քաղաքականության ոչ միանշանակ ըմբռնումով:

Ընդգծվում է, որ տվյալ որոշումը թույլ կտա վերացնել սահմանափակող միջոցները շրջանցելու ռիսկերը։

Loading...