09:28   30-11-2022
Image Description
Չավուշօղլուն Շվեդիայի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարներին է ներկայացրել Անկարայի ակնկալիքները՝ ՆԱՏՕ-ին անդամակցության համար
Թողնել մեկնաբանություն

Բուխարեստում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակում տեղի է ունեցել Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը։

Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկրների անդամակցության հնարավորությունը և այդ հարցում Անկարայի մտահոգությունները, մասնավորապես՝ ահաբեկչության դեմ պայքարում Ստոկհոլմի և Հելսինկիի ջանքերը:

Մևլութ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ պատվիրակությունները գնահատել են մադրիդյան եռակողմ հուշագրով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Նրա խոսքով՝ կողմերին են ներկայացվել Անկարայի ակնկալիքները:

Loading...