10:21   30-11-2022
Image Description
«Armenian Business Corner» նախագիծը թույլ կտա ամերիկյան շուկայում բարձրացնել հայ արտադրողի դերը. Զարեհ Սինանյան
Թողնել մեկնաբանություն

Սփյուռքի Գլխավոր հանձնակատարը մասնակցել է «Armenian Business Corner» նախագծի շնորհանդեսին:

Նախաձեռնությունը նպատակ ունի ԱՄՆ-ում առաջ մղել հայկական արտադրանքը, ինչը, որպես արդյունք, կարող է էապես նպաստել հայկական ձեռնարկություններում նոր ներդրումների ներգրավմանը:

«Հայ-ամերիկյան շուկայական հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի։ Մենք կարող ենք կենտրոնանալ բարձրորակ և բացառիկ ապրանքների վրա, արտադրել և արտահանել դրանք: Մեր երկիրը կարող է դա: Նման նախագիծը թույլ կտա ամերիկյան շուկայում բարձրացնել հայ արտադրողի դերը՝ նպաստելով նաև մեր պետության զարգացմանը»,- իր ողջույնի խոսքում ընդգծեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Շնորհանդեսի ընթացքում ծրագրի հիմնադիր և ԱՄՆ-ում «Enterprise Armenia»-ի ներկայացուցիչ Միքայել Հայրապետյանը ներկայացրեց ծրագրի նպատակներն ու առաքելությունը, այնուհետ գործընկեր կազմակերպությունների հետ ստորագրվեցին համագործակցության հուշագրեր։

Loading...