15:34   30-11-2022
Image Description
Ռուսաստանը և Իրանը համաձայնության են եկել ավիաարդյունաբերության և նավաշինության ոլորտի համատեղ նախագծերի շուրջ
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են համատեղ նախագծեր իրականացնել Էներգետիկ մեքենաշինության, նավաշինության և ավիաշինության ոլորտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել Է Իրանի արդյունաբերության, հանքահորերի և առևտրի փոխնախարար, Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքը:

Փեյմանփաքը և Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության ղեկավար Ալեքսանդր Շոխինը նոյեմբերի 30-ին «Ռուսաստանի արդյունաբերող» համաժողովի շրջանակներում հուշագիր են ստորագրել Ռուսաստան-Իրան գործարար համագործակցության խորհրդի ստեղծման շուրջ:

«Մենք սկզբունքային համաձայնությունների ենք հասել շինարարության և նախագծման համատեղ նախագծերի՝ տուրբինների, նավաշինության, շարժակազմի, ուղղաթիռների և ավիաշինության, ինքնաթիռների, ինչպես նաև տրակտորների և գյուղատնտեսական սարքավորումների համատեղ նախագծման և արտադրության հարցերում», - ասել Է Փեյմանփաքը:

Նա հավելել Է, որ իրանական կողմը մտադիր Է «ակտիվորեն իրագործել նախագծերն այդ ոլորտներում», որտեղ քննարկվում Է ՌԴ-ի հետ համատեղ ընկերությունների ձևավորման հնարավորությունը:


Loading...