17:47   01-12-2022
Վերլուծությունները հայ հասարակությանը չեն համոզում. ինչու՞. «Թարմ ուղեղով»՝ Արամ Նավասարդյանի հետ
Թողնել մեկնաբանություն

«Էմ փի ջի» մարքեթինգային խորհրդատվությամբ և հետազոտություններով զբաղվող ընկերությունը շուկայի առաջատարներից է: 2007-2008 թվականներից գործին ավելացան նաև քաղաքական բաղադրիչով հարցումները: Տարվա ընթացքում անցկացվում է շուրջ 80 հարցում: Գնահատում են տարբեր ընկերություններում, վերհանվում են արդյունքները: «Էմ փի ջի» ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը նշում է, որ իրենք կարևորում են ոչ թե մեծ ծավալների դիմաց մեծ գումարներ աշխատելը, այլ հաճախորդներին հնարավորինս գոհացնելը: Մեկ տասնամյակ հաճախորդի հետ աշխատելով, խնդիրներ չեն առաջացել: Սա շատ բանի մասին է խոսում: Սպասումների արդարացումը եղել է ու պետք է լինի առաջին հորիզոնականում:

Loading...