16:12   02-12-2022
Image Description
Լիտվայում ԱՄՆ-ի զորակազմը բերվել Է մարտական պատրաստության ռեժիմի
Թողնել մեկնաբանություն

Լիտվայում տեղաբաշխված ԱՄՆ-ի զինված ուժերի զորակազմը զսպման ռեժիմից անցնում Է մարտական պատրաստության ռեժիմի, հայտարարել Է Լիտվիայի բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Վալդեմարաս Ռուպշիսը՝ հանդես գալով լիտվական ռադիոյի եթերում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Լիտվական բանակի հրամանատարը հիշեցրել Է, որ Լիտվայում ռոտացիայի կարգով տեղաբաշխված են ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումներ: Վերջերս Վաշինգտոնում անցկացված բանակցությունների ընթացքում համաձայնեցվել Է, որ ԱՄՆ-ի զինվորականների ներկայության նման կարգը կպահպանվի առնվազն մինչև 2025 թվականը, դրանից ավելի վաղ անցում մշտական տեղաբաշխման տեղի չի ունենա: «Առաջ հիմնականը եղել Է զսպման գործոնը՝ ցույց տալ, որ մենք այստեղ կանք, բայց զորակազմը կարելի Է մեծացնել և ներկայության ձևը փոխել, ինչն Էլ այժմ ցուցադրվում Է:

Այն ժամանակ եղել են ստորաբաժանումներ, որոնք ավելի շատ զբաղված են եղել մեզ հետ վարժանքներ անցկացնելով, տեղանքին ծանոթանալով, շատ են եղել նման մարտավարական առաջադրանքները: Իսկ այժմ, երբ իրադրությունը փոխվել Է, տեղաբաշխվում են այն ստորաբաժանումներն ու սարքավորումները, որոնք միանգամից կարող են կռվել: Այսինքն՝ պարզապես այսպիսի անցում մի ռեժիմից մյուսին», - ասել Է Ռուպշիսը: Նա նաև ընդգծել Է, որ ԱՄՆ-ը վերջին ժամանակներս ակտիվորեն ուժեղացնում Է ռազմական ներկայությունն ամբողջ Եվրոպայում, սակայն, Ռուպշիսի խոսքով, դա «արձագանք Է իրադրությանը»՝ հաշվի առնելով «հակառակորդի սպառնալիքների գնահատականները», և չի նշանակում անցում ակտիվ պաշտպանության: 2016 թվականին Վարշավայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքը որոշել Է Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում և Լեհաստանում այս երկրների խնդրանքով բազմազգ գումարտակներ տեղաբաշխել ռոտացիոն հիմքով:

Loading...