10:53   03-12-2022
Image Description
Արարատ համայնքի 3 բնակավայրերում գազատարի կառուցման սուբվենցիոն ծրագիրը կշարունակվի 2023 թվականին
Թողնել մեկնաբանություն

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատ համայնքի Երասխ, Սուրենավան և Արմաշ բնակավայրերում գազատար է կառուցում։ Տեղեկացնում են Արարատի մարզպետարանից։

Շուրջ 17 կմ երկարությամբ գազատարի կառուցումը կիրականացվի նաև 2023 թվականի ընթացքում։ Հաջորդ տարի սուբվենցիոն մեկ այլ ծրագրով նախատեսվում է ներտնտեսային ցանցի կառուցում։

Նշենք, որ վերոնշյալ բնակավայրերում գազատար խողովակաշար չի եղել, արդյունքում բնակիչները կապահովվեն բնական կապույտ վառելիքով։

Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 347 միլիոն դրամ, որի 65%–ը հատկացնում է Կառավարությունը, 35%–ը՝ համայնքը։

Loading...