10:50   23-12-2022
Image Description
«Այս պահից սկսած Էրդողանի մղձավանջն եմ դառնալու»․ Ստամբուլի քաղաքապետ
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի ամենամեծ քաղաքի՝ Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր  «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ- CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուն զրուցել է լրագրողների հետ։ Նա անդրադարձել է 2․7 տարի իր ազատազրկման դատավճռի հրապարակմանը, գալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին։

Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Իմամօղլուն նշել է, որ «Վեցյակի սեղանը» (2023-ի խորհրդարանական և նախագահական ընտրություններին «Ազգ» դաշինքը կազմող 6 կուսակցությունները, որոնք դեմ են Էրդողանի վարած քաղաքականությանը-խմբ․) չի տրվել Էրդողանի լարած ծուղակին։ Քեմալ Քըլըչդարօղլուի և Մերալ Աքշեների դիրքորոշումն այդ հարցում իշխանություններին խիստ անհանգստացրել է։

Շարունակելով Էրդողանին ուղղված քննադատությունը՝ Իմամօղլուն ասել է․ «Մտածում էի, որ Էրդողանն ամեն գիշեր ինձ է տեսնում երազում, սակայն այս պահից սկսած նրա համար մղձավանջ է դառնալու»։

Նա նշել է, որ իշխանության հակաիրավական որոշումների պատճառով այսօր իր շատ ընկերներ, այդ թվում Դեմիրթաշը, հայտնվել են բանտերում։

Ստամբուլի քաղաքապետն անդրադարձել է 2019-ին տեղի ունեցած տեղական տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և ասել, թե իշխանությունները չէին ցանկանում հաստատել քվեարկության արդյունքները, սակայն երկրորդ փուլով 806 հազարով ձայներն ավելացան։

Վերջում նա Էրդողանին խորհուրդ է տվել դաշտը «քաջությամբ ձևավորել» հետագա պայքարի համար։

Loading...