13:41   11-01-2023
Image Description
417 քաղաքների շարքում Երևանն ընդգրկվել է ամենաանվտանգ 20 քաղաքների ցանկում. Numbeo առցանց պորտալի վերլուծություն
Թողնել մեկնաբանություն

Համաձայն Numbeo առցանց պորտալի վերլուծության՝ 417 քաղաքների շարքում Երևանն ընդգրկվել է ամենաանվտանգ 20 քաղաքների ցանկում։

Ուշագրավ է, որ ըստ վերլուծության՝ Հայաստանն ամենաանվտանգ երկիրն է տարածաշրջանում։

Այս ցուցանիշը կարևոր է նաև մեր երկրի զբոսաշրջային գրավչության տեսանկյունից։

Երևանին նախորդել է Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանան, իսկ հաջորդ հորիզոնականը զբաղեցրել է նիդերլանդական Գրոնինգեն քաղաքը։

Առաջին երեք հորիզոնականում են ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբին, Կատարի մայրաքաղաք Դոհան և Թայվանի մայրաքաղաք Թայպեյը։

Loading...