12:06   24-01-2023
Image Description
ԵՄ-ում գազի գների սահմանափակումը կարող է սահմանափակել շուկայի լիկվիդայնությունը
Թողնել մեկնաբանություն

ԵՄ-ում գազի գների սահմանափակումը, որն ուժի մեջ կմտնի հաջորդ ամիս, կարող է ազդել ֆինանսական կայունության վրա եւ պոտենցիալ սահմանափակել լիկվիդայնությունը գազի եվրոպական բորսային շուկաներում, հայտարարել են դաշինքի ֆինանսական եւ էներգետիկ շուկայի կարգավորիչները, հաղորդում է Reuters-ը:

Դեկտեմբերին ԵՄ երկրները պայմանավորվել են սահմանափակել գազի գները, որոնք ուժի մեջ կմտնեն փետրվարի 15-ից TTF գազային հանգույցում գների կտրուկ աճի դեպքում։Արժեթղթերի եւ շուկաների եվրոպական վարչությունը (ESMA) հայտարարել է, որ եթե գազի գները մոտենան սահմանաչափին, շուկայի մասնակիցները, հավանաբար, կփոխեն իրենց վարքագիծը, որպեսզի խուսափեն դրա գործարկումից կամ նախապատրաստվեն դրան:

ESMA-ն հայտարարել է, թե հավանական է, որ շուկայի մասնակիցներն անցնեն պայմանագրերի միջոցով գազի առեւտրին կամ դա կատարեն այնպիսի հարթակներում, որոնց վրա սահմանափակումը չի տարածվում, կամ անցնեն ԵՄ սահմաններից դուրս առեւտրային հարթակների, կամ «բորսայից դուրս» առեւտուր անեն։ Սա կարող է հարված հասցնել լիկվիդայնությանը պայմանագրային TTF շուկաներում, ասել է ESMA-ն:

Էներգետիկ կարգավորման մարմինների համագործակցության ԵՄ գործակալության (ACER) առանձին զեկույցում ասվում է, որ գների մոտալուտ սահմանափակումը դեռեւս որեւէ հետեւանք չի ունեցել էներգետիկ շուկաների վրա, սակայն այն մի շարք ռիսկեր է պարունակում:

Loading...