12:55   02-02-2023
Image Description
Ռուսաստանը կչեղարկի ԱՊՀ երկրների զինծառայողների կենսաթոշակային ապահովումը
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրինագիծ՝ ԱՊՀ երկրների զինծառայողների և նրանց ընտանիքների կենսաթոշակային ապահովման և զինծառայողների պետական ապահովագրության մասին համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին:

Խոսքը 1992 թ. մայիսի 15-ին Տաշքենդում ստորագրված համաձայնագրերի մասին է, որոնք վավերացրել են Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան։

Օրինագծով առաջարկվում է նաև չեղյալ հայտարարել ԱՊՀ անդամ երկրների սահմանապահ զորքերի զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովման և սահմանապահ զորքերի զինծառայողների պետական ապահովագրության կարգի մասին համաձայնագիրը:

Համաձայնագրերը նախատեսում են, որ այն դեպքում, երբ կենսաթոշակառուն մշտական բնակություն է հաստատում այլ վայրում, նրան կենսաթոշակ է նշանակվում այն երկրի նորմերի համաձայն, որտեղ նա ապրում է, և դադարեցվում է կենսաթոշակը, որը նշանակվել է այն պետությունում, որտեղ ձեռք են բերվել կենսաթոշակային իրավունքներ:

Loading...