15:47   04-02-2023
Image Description
Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի կողմից հայերի նոր ցեղասպանության ևս մեկ ահազանգ է հնչեցրել
Թողնել մեկնաբանություն

Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած լուրջ հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է, հայտարարել է Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը: Կառույցը բազմիցս զգուշացրել է, որ այս շրջափակումն Ադրբեջանի ղեկավարության ավելի լայն ցեղասպան նպատակների մի մասն է, որին աջակցում է նրա հավատարիմ դաշնակից Թուրքիան, ինչպես նաև Բաքվի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության գործողությունների շարունակությունն է։

Լեմկինի ինստիտուտը խիստ մտահոգված է նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և հռետորաբանության գլոբալ հետևանքներով, որոնք միանգամայն անպատիժ քարոզվում են ամբողջ աշխարհում: Այս տեսակի ատելության հրահրումը պետք է հետաքննվի, այլ ոչ թե անտեսվի տեղական և ազգային իշխանությունների կողմից:

«Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը շատ լուրջ է վերաբերվում մեղսակցությանը և հետամուտ է լինելու ցանկացած դատավարության, եթե աշխարհն աչք փակի հայ ժողովրդի աղետալի վիճակի վրա ու ականատես լինի ևս մեկ ցեղասպանության, որն այս անգամ լիովին կանխարգելելի է»,- նշված է հայտարարության մեջ:

Loading...