12:42   06-02-2023
Image Description
Երկրաշարժից հետո Թուրքիայում գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած հուժկու երկրաշարժից հետո երկրի հարավային Հաթայի նահանգում գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС  գործակալությունից:

Լրատվամիջոցները խողովակաշարի երկու հատվածներում բռնկված խոշոր հրդեհի կադրեր են հրապարակել: Բռնկման երկու օջախների միջև կա մոտ 3 կմ հեռավորություն։ Նշվում է, որ պայթյուններն ու հրդեհները սկսվել են Քահրամանմարաշի նահանգում ուժգին երկրաշարժից հետո:

Loading...