14:58   07-02-2023
Image Description
Եթե նրանց բոլորին էլ ձերբակալեն, հիմնական օրակարգերից ՀՀ ժողովուրդը չի շեղվի. Սիմոնյանը՝ ընդդիմադիրների մասին
Թողնել մեկնաբանություն

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանի նկատմամբ գործընթացներ սկսելով՝ իշխանությունը ցանկանում է շեղել հասարակությանը տարատեսակ խնդիրներից:

«Ցավում եմ, որ նիստը փակ էր, որովհետև այն, ինչի մասին մենք նոր խոսում էինք, պատերազմից առաջ և պատերազմից հետո նիստում հնչած թեմաները շատ հետաքրքիր պատասխաններ գտան»,- ասաց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը նաև, անդրադառնալով ընդդիմության գործելաոճին, նշեց, որ նրանք գերագնահատում են իրենց դերը հայաստանյան քաղաքական դաշտում:

«Նրանց քաղաքական գործունեությունը հենված է զուտ սահմանին տեղի ունեցող հարձակումների և թշնամու կողմից արված քայլերի վրա դիվիդենտներ և օրակարգեր ձևավորելու վրա: Եթե նրանց բոլորին էլ ձերբակալեն, որևէ ձևով հիմնական օրակարգերից ու խնդիրներից ՀՀ ժողովուրդը չի շեղվի: Թող իրենց չգերագնահատեն»,- ասաց Սիմոնյանը:

Loading...