09:53   08-02-2023
Image Description
ՊՆ-ում քննարկվել է 2022-ին ԶՈՒ-ում արձանագրված արտակարգ դեպք-պատահարների և իրավախախտումների վիճակագրությունը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր անցկացվել է «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության առկա խնդիրները, դրանց պատճառահետևանքային կապերը և բարելավման ուղիները» թեմայով հավաք-խորհրդակցություն։

Հավաք-խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև ՀՀ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, քննարկվել են 2022 թվականին զինված ուժերում արձանագրված արտակարգ դեպք-պատահարների և իրավախախտումների վիճակագրությանը, զինվորական կարգապահության ամրապնդմանը, արատավոր բարքերի դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքներին, դպրոցներում նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասավանդման նոր ծրագրերի և չափորոշիչների կիրառմանն առնչվող, ինչպես նաև այլ թեմաներ։


Loading...