12:05   08-02-2023
Image Description
Ֆրանսիայում ՇՄ փոխնախարարը ներկայացրել է ջրային ոլորտի բարեփոխումները և Հայաստանի արձանագրած ձեռքբերումները
Թողնել մեկնաբանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է՝ ոլորտային մի շարք միջոցառումների մասնակցելու նպատակով։
 
Այցելության շրջանակներում փետրվարի 7-ին տեղի են ունեցել հանդիպումներ և քննարկումներ Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակի տնօրենի, Ֆրանսիայի էկոլոգիայի, կայուն զարգացման և տարածքային ինտեգրման նախարարության ջրերի և կենսաբազմազանության վարչության պետի, Սենայի Մեծ լճերի գործակալության տնօրենի, Սենա-Նորմանդի ջրային գործակալության փոխտնօրենի, Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ջրերի բաժնի պետի հետ:
 
Հանդիպումների ընթացքում Գայանե Գաբրիելյանը ներկայացրել է ջրային ոլորտի բարեփոխումների և քաղակականության իրականացման բնագավառում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները և առկա մարտահրավերները: Ֆրանսիական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները ներկայացրել են ջրերի կառավարման և քաղաքականության Ֆրանսիայի փորձը, ինչպես նաև Հայաստանի հետ հնարավոր համագործակցության և աջակցության ուղղությունները, մասնավորապես` հաշվի առնելով ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները, որոնք բխում են ջրային ոլորտի 5 դիրեկտիվներից։

Loading...