13:46   08-02-2023
Image Description
Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է բանակցային գործընթացն իբր արգելակելու փորձի մեջ
Թողնել մեկնաբանություն

«Հայաստանը փորձում է մանիպուլացնել բանակցային գործընթացը»։ Այսպիսի մեղադրանքով է հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Երեւանը «ջանում է մոլորեցնել միջազգային հանրությանը՝ կառուցողական կողմ ներկայանալով»։

«Ինչպես հայտնի է, հենց հայկական կողմն է, խախտելով խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցային գործընթացի համաձայնեցված ընթացքը, անցած տարվա դեկտեմբերին հրաժարվել բանակցություններից։ Սակայն այժմ, բանակցություններին վերադառնալու փոխարեն, հայկական կողմը փորձում է արհեստականորեն արգելակել դրանք»,- ասել է նա։ 

Loading...