14:03   02-03-2023
Բիզնեսմեն եք, ուրեմն վերջին հարկը ձերն է. բոլոր հարցերով պատասխանատուն դուք եք. «Բիզնեսի անատոմիա»
Թողնել մեկնաբանություն

Art lunch-ը 21 տարեկան է: Հասուն և փորձառու այս բիզնեսը մեծացավ իսկական ընտանիքում: Բակուր Մելքոնյանը, ով բիզնեսի համահիմնադիրն է, նշում է՝ փորձել է թե՛ կոշկակարություն, թե՛ թարգմանութուն, թե այլ աշխատանքներ: Սրանք փորձեր էին, բայց վստահաբար իր համար չէին: Բիզնես սկսելու միտքը միանգամից եկավ. սկսեցին, հաջողեցին: Սկզբում՝ առաքում, հետո, արդեն շուկային հարմարվելով, մարդկանց պահանջմունքները հաշվի առնելով, ցանցը հասցրեց հասնել աշխարհի տարբեր կենտրոններ: Կանգ չի առել, դեռ սկիզբն է:

Loading...