19:00   08-03-2023
Բիոռևիտալիզացիան և բիոռեպարացիան արդեն ավելի կայուն ու տևական արդյունք ունեն.«Ռադիոառողջարան»
Թողնել մեկնաբանություն

Բիովերականգնումը կամ, ինչպես ավելի հայտնի է, բիոռեվիտալիզացիան հիալուրոնային թթվի հիմքով հատուկ նյութերի միկրոներարկումների մեթոդ է: Այն կարելի է կիրառել դեմքի և մարմնի ցանկացած հատվածում, անգամ կոպերի վրա: Առավել հաճախ այս մեթոդը կիրառվում է դեմքի, պարանոցի ու ձեռքերի վրա:
Այն հաջողությամբ կիրառվում է մաշկի անառողջ գույնի, պիգմենտացիայի, աչքերի շուրջ մուգ շրջանակների, ճարպոտ մաշկի դեպքում՝ ոչ միայն հաղթահարելով արդեն առկա թերությունը, այլև կանխարգելելով դրա առաջացումը:
Նոր մեխանիզմների և օգտագործվող բնական հավելումների արդյունքում այսօր արդեն կարելի է ստացված արդյունքը պահպանել առավել երկար և կայուն: Մանրամասների մասին զրուցել ենք «Մալետտի» էսթետիկ բժշկության կենտրոնի բժիշկ-կոսմետոլոգ Կարինե Տեր-Գրիգորյանի հետ:

Loading...