15:00   07-03-2023
Կարմրուկ. ինչո՞ւ հիվանդանալ, եթե հնարավոր է կանխել. «Ռադիոառողջարան»
Թողնել մեկնաբանություն

Կորոնավիրուսի համավարակը դեռ չհաղթահարած՝ Հայաստանը նոր առողջապահական
մարտահրավերի առաջ է կանգնած: Գլուխ է բարձրացրել կարմրուկը: Հիվանդության բնորոշ  ախտանիշներից են՝ բարձր ջերմությունը, չոր հազը,
հարբուխն ու քթահոսությունը, կոկորդի ցավը, մաշկի ցանավորումը և այլն: Կարմրուկային
ցանը կարմրավուն է, մաշկից քիչ վեր բարձրացած և միաձուլվող հանգուցաբծիկավոր բնույթի:
Այն կարող է թեփոտվել, բայց քոր չի առաջացնում: Կարմրուկի հնարավոր բարդությունների,
կանխարգելման ու բուժման մասին զրուցել ենք  «
Մուրացան» համալսարանական հիվանդանոցի
մանկաբուժական
թիվ  2 լինիկայի ղեկավար, մանկաբույժ, բ.գ.թ. Մարի Դարակչյանի հետ:

Loading...