16:51   15-03-2023
Image Description
Մեր սերունդը կարողացավ ծնկի բերել դարավոր թշնամուն․ Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թողնել մեկնաբանություն

Երևանի ավագանու այսօրվա նիստում որոշում ընդունվեց Երևանի համար 116 հիմնական դպրոցն անվանակոչել դպրոցի շրջանավարտ, 2016 թվականի արցախյան քառօրյա պատերազմի մասնակից Սամվել Հովսեփյանի անվամբ։ Սամվել Հովսեփյանը 1989-1994թթ. մասնակցել է Արցախի համար։ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, նիստում ելույթ ունենալով, նշեց, որ Սամվել Հովսեփյանին մարտական ընկերները Ադմիրալ Սամո էին ասում։ «Մի քանի բառով մեր սերնդից խոսեմ, թող վիրավորական չլինի, մեր սերունդը տվեց դարի ասպետներ, մենք կարողացանք գրեթե 700 տարի հետո ծնկի բերել մեր դարավոր թշնամուն։ Այսօր դպրոցը անվանակոչելով Սամվել Հովսեփյանի անունով, երեխաներն ավելի զգաստ կլինեն, ավելի պարտավորված կլինեն, հայրենասիրությամբ կլցվեն»։ Միքայելյանը պատմեց Սամվել Հովսեփյանի սխրագործություններից, թե ինչպես է կարողացել բանակցություններ վարել հակառակորդի հետ, որի արդյունքում նրանք հանձնվել են․ «Մոտ հարյուր գերի վերցրեցինք, նրանց մեջ մի հատ գող էլ կար»։


Loading...