10:03   21-03-2023
Image Description
Ներքին գործերի նախարարը հարգանքի տուրք է մատուցել Արամ Մանուկյանի հիշատակին
Թողնել մեկնաբանություն

Մարտի 19-ը Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի ծննդյան օրն է։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, այդ կապակցությամբ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ներքին գործերի նախարարի տեղակալներն ու գերատեսչության ղեկավար կազմը ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Արամ Մանուկյանի կիսանդրուն։

Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան) ծնվել է 1879 թվականի մարտի 19-ին, Սյունիքի Դավիթ Բեկ գյուղում։ 1915 թվականի Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից էր, ապա՝ Վանի նահանգապետ։ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակումից հետո ղեկավարել է երկիրը, ապա կառավարության կազմում զբաղեցրել ներքին գործերի առաջին նախարարի պաշտոնը։

Մահացել է 1919-ին, Երևանում։

Loading...