11:57   21-03-2023
Image Description
Պսևդոէկոակտիվիստը սպառնում է բառացիորեն խմել հայի արյունը. Մարուքյանը դիմում է քաղաքակիրթ աշխարհին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի ակտիվիստի տեսանյութին, որում նա հայերին սպանելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում՝ այն հակադրելով Ալիևի հայտարարություններին:

«Երբեք բավարար չէ արյունարբու ռեժիմին և նրա խամաճիկներին սովամահ անել Լեռնային Ղարաբաղի 120000 ժողովրդին։ Հիմա նրանց պսևդոէկոակտիվիստը սպառնում է սպանել բոլոր հայերին և բառացիորեն խմել նրանց արյունը։ Իսկապե՞ս մենք 21-րդ դարում ենք։ Կա՞ քաղաքակիրթ աշխարհ ինչ-որ տեղ շրջապատում»,- գրել է Մարուքյանը։


Loading...