13:55   23-03-2023
Image Description
Կառավարությունը 1 մլրդ 448 մլն դրամ հատկացրեց մարզպետարաններին՝ շինարարական աշխատանքների ֆինանսավորման համար
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունը պետբյուջեից 1 մլրդ 448 մլն դրամ հատկացրեց մարզպետարաններին՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ խոսքը 12 համայնքներում իրականացված 14 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու մասին է: Այդ ծրագրերը հիմնականում ավարտվել են:

Մարզային բաշխվածությունը հետևյալն է. Արարատի մարզում 2 ծրագիր՝ 80 մլն դրամ, Արմավիրի մարզ՝ 1 ծրագիր՝ 8,7 մլն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 2 ծրագիր՝ 50 մլն դրամ, Լոռու մարզ՝ 2 ծրագիր՝ 57 մլն դրամ, և Լոռու մարզին հատկացվում է ևս 122 մլն  դրամ: 7 ծրագրերի հետ կապված՝ խնդիրները լուծելու նպատակով, Կոտայքի մարզ՝ 1 ծրագիր՝ 5,6 մլն դրամ, Շիրակի մարզ՝ 2 ծրագիր՝ 913 մլն դրամ, Վայոց ձոր՝ 1 ծրագիր՝ 854 հազար դրամ ծրագիրը փակելու համար, Տավուշի մարզ՝ 3 ծրագիր՝ 179 մլն դրամ:

«Այս որոշումն ընդունելով կստացվի, որ շուրջ 80 ծրագրի համար Կառավարությունն այս տարի ֆինանսավորել է իր մասնաբաժինը և այդ ամբողջ գումարը կկզամի 5 մլրդ 200 մլն դրամից ավելի գումար»,- ասաց Գնել Սանոսյանը:

Loading...