ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մարտի 21-ին մասնակցել և ելույթով է հանդես եկել մարտի 20-24-ը Բուենոս Այրեսում անցկացվող Մարդու իրավունքների 3-րդ համաշխարհային ֆորումի հատուկ քննարկումներում, որոնք նվիրված էին մարդու իրավունքների և ժողովրդավարության ապագայի հարցերին։
ԱԳ նախարարի տեղակալ Գևորգյանն անդրադարձել է ժողովրդավարության ազգային, տարածաշրջանային և գլոբալ խնդիրներին՝ շեշտելով դրանց փոխազդեցության կարևորությունը։
Ներկայացվել են Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների խթանման և զարգացման գործընթացները, որոնք այսօր էլ ձևավորում են Կառավարության օրակարգի առաջնահերթությունները։
Կարևորվել է Հայաստանի ակտիվ աշխատանքը տարածաշրջանային ձևաչափերում՝ ուղղված մարդու իրավունքների և ժողովրդավարության միասնական չափանիշների պահպանմանը։ Շեշտվել է խաղաղության, անվտանգության և մարդու իրավունքների խնդիրների փոխկապակցվածությունը։