11:44   24-03-2023
Image Description
ԱՊՀ երկրների ՆԳ նախարարությունների փորձագետների մասնակցությամբ խորհրդակցություն Մոսկվայում
Թողնել մեկնաբանություն

ՌԴ ՆԳ նախարարությունում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների փորձագետների մասնակցությամբ խորհրդակցություն։

Քննարկվել են այս տարվա օգոստոսին Ղազախստանում անցկացվելիք՝ ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարների խորհրդի հերթական նիստի նախնական օրակարգով նախատեսված առաջարկները։

Խորհրդակցության ընթացքում ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարը համակարգող բյուրոյի տնօրենի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Սարգսյանը քննարկման առարկա է դարձրել Հայաստանում համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի իրացման, ինչպես և դրա դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդիրները։

Loading...