11:55   24-03-2023
Image Description
Անահիտ Ավանեսյանը Սանկտ Պետերբուրգում քննարկել է բժշկական օգնության որակի և հասանելիության ապահովման հարցեր
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հրավերով մարտի 23-24-ը աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը:
 
«Առողջ հասարակություն» խորագրով միջազգային երկօրյա համաժողովին ԱՊՀ երկրների առողջապահության բնագավառի պատասխանատուներն ու փորձագետները քննարկելու են բժշկական օգնության որակի և հասանելիության ապահովման հարցերը, ինչպես նաև վեր են հանելու առողջապահական ոլորտի արդիական խնդիրները:
 
Համաժողովի օրակարգի գլխավոր թեմաներից է առաջնային բժշկասանիտարական օգնության կատարելագործումը, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը, առողջապահության բնագավառի թվայնացումը և բժշկական անձնակազմի պատրաստումը։
 
Աշխատանքային այցի առաջին օրն Անահիտ Ավանեսյանը եղել է նաև Ն. Պետրովի անվան ուռուցքաբանության ինստիտուտում, ծանոթացել ուռուցքաբանության ոլորտում առաջատար կլինիկաներից մեկի ձեռքբերումներին:

Loading...