18:16   24-03-2023
Image Description
Շատ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձը. ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակը՝ ՀՀ վարչապետի գրառման մասին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Պատելը Թվիթերում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը. «Պետքարտուղար Բլինքենը ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության քննարկումները հեշտացնելու գործում, և մենք ոգևորված ենք Հարավային Կովկասում կայուն խաղաղության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացով։ Մենք շատ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձն այդ առաջընթացի վերաբերյալ»: 

Հիշեցնենք, ՀՀ վարչապետը երեկ Թվիթերի իր միկրոբլոգում կատարել էր հետևյալ գրառումը. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է, և այն հիմնված է լինելու բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների վրա։ Նոր էսկալացիա չի լինելու։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»:

Loading...