15:38   30-03-2023
Image Description
Արդեն 10 ամիս շարունակ ունենք երկնիշ տնտեսական ակտիվության ցուցանիշ․ Վահան Քերոբյան
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի տնտեսությունը առաջին 2 ամիսներին բարձր տնտեսական աճի տեմպը պահպանում է։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Արդեն 10 ամիս շարունակ ունենք երկնիշ տնտեսական ակտիվության ցուցանիշ, և դա բավականին երկար ժամանակահատված է։ Բայց մեր թիրախն է այնպես անել, որ Կառավարության ծրագրով թիրախավորված 7-9 տնտեսական աճն ապահովվի ամեն տարի»,- ասաց Քերոբյանը։

 Նա նշեց, որ քննարկվել են նաև տնտեսական ակտիվությանը խանգարող գործոնները։

«Չնայած դրամի ուժեղացումը մեծ դեր ունի ինֆլյացիան զսպելու համար, բայց արտահանող արդյունաբերական ընկերությունների կամ գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերությունների համար որոշակիորեն բացասական նշանակություն ունի»,- ասաց նախարարը:

Loading...