12:49   01-04-2023
Image Description
Մաղթում եմ, որ ասորական մշակույթի ժառանգորդները պահպանեն ու հարստացնեն իրենց մայրենի լեզուն ու մշակույթը. Նիկոլ Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին՝ Նոր տարվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է.

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը, ինքնատիպ ավանդույթներով հարստացնում և ուրույն բազմերանգություն հաղորդում մեր երկրին: Մաղթում եմ, որ ասորական հին ու հզոր մշակույթի ժառանգորդները Հայաստանում պահպանեն, զարգացնեն ու հարստացնեն իրենց մայրենի լեզուն ու մշակույթը:

Թո՛ղ սիրո և պտղաբերության այս պայծառ գարնանային տոնը խինդով և ջերմությամբ լցնի ձեր տները, հեռու պահի բոլոր փորձություններից և սկիզբ դառնա նոր ձեռքբերումների:

Հայաստանի ասորական համայնքին, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ երջանկություն, բարօրություն և խաղաղություն:

Loading...