Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է Տաթևի վանքում Օվերն-Ռոն-Ալպ շրջանի և Սյունիքի մարզի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել «Թվիթեր»-ի իր էջում։
«Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է Տաթևի վանքում Օվերն-Ռոն-Ալպ շրջանի և Սյունիքի մարզի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը՝ ուղղված մասնավորապես տնտեսական զարգացմանը, գյուղատնտեսության, մասնագիտական կրթության, առողջապահության և Ֆրանկոֆոնիայի ոլորտներին»,- նշված է հաղորդագրության մեջ։