12:54   01-04-2023
Image Description
ՇՀԿ գագաթաժողովին Ադրբեջանի ներկայացուցիչն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» պարտադիր գործարկմանը․ Հայաստանի ներկայացուցիչն արձագանքել է
Թողնել մեկնաբանություն

2023թ. մարտի 23-24-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում տեղի է ունեցել ՇՀԿ-ի «Վերամիացում-Երիտասարդացում» թեմայով գիտաժողովը, որին Հայաստանից մասնակցել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը «Տարածաշրջանի երկրների ինտեգրմանը նպաստող գործիքների մասին» խորագրով։
Գիտաժողովի աշխատանքներին Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից մասնակցել են դեսպանության խորհրդական Տիգրան Գրիգորյանը և 1-ին քարտուղար Վլադիմիր Պողոսյանը։

«Գիտաժողովիին մասնակցում էին ՇՀԿ քարտուղարության, անդամ, դիտորդ և երկխոսության գործընկեր պետությունների ներկայացուցիչները (Հնդկաստան, ՌԴ, Չինաստան, Ղազախստան, Ղրղզստան, Պակիստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Բելառուս, ԻԻՀ, Մոնղոլիա, Հայաստան, Ադրբեջան,Կամբոջա, Եգիպտոս, Կատար, Շրի Լանկա, ԱՄԷ, Բահրեյն, Մյանմար, Քուվեյթ, Մալդիվներ):

Ադրբեջանի ներկայացուցիչ Նաղի Ահմադովը իր ելույթում անդրադարձավ 2020թ․ նոյեմբերի 9-ի պայմանագրով իբրև թե ամրագրված «Զանգեզուրի միջանցքի» պարտադիր գործարկմանը, ինչին ի պատասխան Գ․Իսկանդարյանը արձագանքեց նշելով, որ նոյեմբերի 9-ի պայմանագրում «Զանգեզուրի միջանցք» հասկացություն գոյություն չունի, ՀՀ սահմանները բաց են ցանկացած առևտրական, կոմունիկացիոն ուղիների համար, սակայն ցավոք Ադրբեջանը և Թուրքիան են, որ մինչ օրս փակ են պահում ՀՀ սահմանները։ Եվ հնչեցրեց հարց, արդյոք Ադրբեջանը այս վարած իր քաղաքականությամբ հետամուտ է լինում Հյուսիս-Հարավ ծրագրում ՀՀ ներգրավածությունը վիժեցնել և ինչու՞ է բանախոսը ընդհանրապես ՀՀ մարզ Սյունիքն անվանում Զանգեզուր։

Այս քննարկումների միջոցով ՇՀԿ գագաթաժողովին ներկա գտնվող բոլոր մասնակիցների մոտ առավել պարզորոշ դարձավ տարածաշրջանային գերլարված իրավիճակը և դրա սադրողների գործելակերպը։

Քննարկումից հետո Գ․ Իսկանդարյանին մոտեցան Հնդկաստանի, Իրանի ներկայացուցիչները և նշեցին ներկայացված դրույթների խիստ կարևորության մասին»,- ասված է Հնսկաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Loading...