14:02   01-04-2023
Image Description
Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները Հայաստանում իրականացրել են զինծառայության անվտանգության պարապմունքներ
Թողնել մեկնաբանություն

Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) զինծառայողները եւ ռազմակայանի քաղաքացիական անձնակազմի աշխատակիցները Հայաստանում իրականացրել են զինծառայության անվտանգության (ԶԾԱ) պահանջների ապահովման ուսումնական պարապմունքներ։ Այս մասին տեղեկացրել է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը։

Պարապմունքների ժամանակ ցուցադրվել են հաստիքային եւ արտահաստիքային իրավիճակներ, որոնք կարող են առաջանալ զինծառայողների ամենօրյա գործունեության ընթացքում, մասնավորապես՝ պարեկման, ներքին եւ կայազորային ծառայության ժամանակ, ուսումնական դասարաններում եւ միավորման զորադաշտերում պարապմունքների ընթացքում։

«Պարապմունքների շրջանակում իրականացվել են այս կամ այն իրավիճակի ստեղծման դեպքում զինծառայողների հնարավոր գործողությունների դինամիկ խաղարկումներ։ Լայնորեն կիրառվել են մուլտիմեդիական համակարգեր, բնական մոդելներ՝ մանեկեններ, մակետներ, պայթուցիկ նյութերի եւ մուլյաժի իմիտացիայի միջոցներ»,- նշվել է հաղորդագրությունում։

Ուսումնական միջոցառումը կազմակերպվել է ուսումնական պարապմունքների անվտանգության մակարդակը, դրանց արդյունավետությունը, զինծառայողների գրագիտությունը բարձրացնելու նպատակով, նշել է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը։

Loading...